Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 7-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա և 36-ամյա երկու քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա և հայտարարել, որ փողոցում հեծանիվից վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13-ին, երեխան նշված վնասվածքը ստացել է Երևանի Շրջանային փողոցի թիվ 2/6 հասցեի մոտ «Ֆորդ Գալաքսի» մակնիշի ավտոմեքենային ընթացքի ժամանակ հեծանվով բախվելու հետևանքով:
Վարորդը ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 11.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Միկոյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 17.20-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՈւԱԶ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ ակնակապիճի քերծվածք, աջ այտոսկրի քերծվածք, ճակատի քունքային շրջանի պատռած վերք, ձախ քունքային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա տղա:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 8-ի սահմաններում, երեխան տան բակում կայանված, հորը պատկանող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի փոխանցման լծակի հետ խաղալիս, այն բերել է չեզոք դիրքի, որից ավտոմեքենան հետ է շարժվել, իսկ ինքը ավտոմեքենայից դուրս գալու պահին վայր է ընկել ու ստացել մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 147-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՈւԱԶ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Երևանյան փողոցում կորցրել է կառավարումը և բախվել մայթեզրին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: