ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.08.2022 11:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 09.09.2022

Օգոստոսի 29-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան բախվել էր բետոնե արգելապատնեշին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 8-ին 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Օգոստոսի 28-ին, ժամը 22.00-ին, Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հովսեփ Էմինի փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը օգոստոսի 29-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 00.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Հունդաի», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 10.50-ին, Վերին Պտղնիում իրար են բախվել «Նիսան», «ՈւԱԶ-31514-032», «Հոնդա», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-31514-032»-ի 44-ամյա ուղևորուհին և «Օպելի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 16.45-ին, Երևանի Ավետիսյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջ, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 22.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և անցուղու խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 05.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 67-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան-Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա վարորդը և 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 30-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 15-ամյա տղա: Պարզվել է, որ օգոստոսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Դրախտիկ ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ձիուն և վթարի ենթարկվել. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել դաշտում. 19-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հինգ քաղաքացի, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Հրազդան-Հանքավան ճանապարհին վթարի ենթարկվելու հետևանքով: Պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մեղրաձոր բնակավայրից Հրազդան ընթանալիս բախվել է տրակտորի կցորդիչին, ինչի հետևանքով հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի մեքենա և շտապօգնության մեքենա. «Տոյոտայի» 75-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: