Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Լրացված 25.12.2020 թ.
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին, վրաերթի ենթարկված տղամարդը՝ 1982 թ. ծնված Արամ Ջիլավյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
Լրացված․ 23․12․2020 թ․
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 07.45-ին, Երևանի Լվովյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21013-ի» 36-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան և Թումանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.45-ին, 70-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել, որ ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի թիվ 2 դպրոցի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, պատճառել ֆիզիկական ցավ և առանց օգնություն ցույց տալու հեռացել:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի 55-ամյա վարորդը, որը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
***
Դդեկտեմբերի 17-ին, ժամը 15.45-ին, ՃՈ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 75-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 17-ին Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. ինքը եղել է «Մերսեդեսի» ուղեւորը:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մղարթ գյուղի «Բողազ» կոչվող հանդամասում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տարտուի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը դեկտեմբերի 19-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Տավուշի մարզի Կայան Ավան-Բերդ ճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին. 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել դաշտը. 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «Նիսան Մառչ» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 34-ամյա վարորդը, «Նիսան Մառչի» 26-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Սատուրն Աստրա» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101-ի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 52-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.30-ին սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել ոստիկանության Կումայրիի բաժին:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին «Oպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա արգելապատնեշներին. 41-ամյա վարորդը, երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կապան-Երևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը. 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Տեղ-Գորիս ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում «Դաևո Նեքսի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 47-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: