ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.08.2022 12:56 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ. 31.08.2022

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ին, Երևանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Վեդի-Վանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Բաղրամյան-Շենիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 70 մետրից հայտնվել ձորում. 41-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա մոպեդավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 17.30-ին, Երևանի Հրազդանի կիրճում «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հենապատին. 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 346-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտուն և դուրս եկել երթևեկելի մասից. վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա տղամարդ, որը մարմնական վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 32-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 98-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 101-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 118-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 32-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: