Պատահարից տուժել են ուղևորները
Ապրիլի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Մերսեդես Ս-240» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես Ս-240» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: