1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում. վրաերթեր, բախումներ, կտրուկ արգելակում

25.11.2013 10:59 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աբովյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և  նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  
Կատարվում է քննություն:
 
 
***

Նոյեմբերի 23-ին, ժամը 14.30-ին,  Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց իրար են բախվել   «ՎԱԶ-2101», «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-210610»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, Երևանի Աթենքի փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Լադա Կալինա», «Ռենո Լոգան»  և «Ֆոլկսվագեն Տուառեգ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա Կալինա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 23-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլկսվագեն Վենտո», «Ֆոլկսվագեն Գոլֆ» և «Հունդայի»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլկսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, թիվ 259 համարի երթուղային ավտոբուսի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով սրահում գտնվող 25-ամյա ուղևորուհին  վայր է ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: