ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.01.2015 12:39 ՃՏ պատահարներ
Հունվարի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել  «Նիսան»   և   «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունվարի 4-ին, ժամը 01.50-ին, Երևանի Հերացու փողոցում «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան   դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել էլեկտրասյանը և ծառին, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ջանիբեկյան և Վշտունի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել խաչմերուկի անկյունում գտնվող ցայտաղբյուրի ցանկապատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 39 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 2-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ», «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն Տուարեգ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 10.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 79-ամյա մի կին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 08.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմացի կանգառում թիվ 42 ավտոբուսից իջնելիս վարորդը վերսկսել է ընթացքը, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 78/11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել օտարեկրյա 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է  բախվել  մայթեզրի մոտ կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 20.50-ի սահմաններում,  Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում   «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար  են բախվել  «Օպել»  և   «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 13.00-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի ձորակը, ինչի  հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին` «Արարատ» ռեստորանային համալիրի մոտ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 4-ին, ժամը 02.50-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում  «Ռենո» մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ և բախվել հացաբուլկեղենի կրպակին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 23.20-ին,  Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 129-րդ կմ-ին «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշի:
Վարորդը և  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 3-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 28-ամյա մի երիտասարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում իր «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Լալայան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու  և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: