Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
06.12.2014 13:42
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.40-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Եղ. Թադևոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, Երևանի Նանսենի փողոցի և Նանսենի նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Մեքենաներից մեկի 41-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.35-ին, ՃՈ ՕԿԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին թիվ 9 երթուղային տրոլեյբուսի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին վայր է ընկել տրոլեյբուսի սրահում, ստացել մարմնական վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.25-ին, ՃՈ ՕԿԿ-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կ/մ-ին «ՎԱԶ-21114» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.45-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 161-րդ կմ-ին «ՎԱԶ- 21102» մակնիշի ավտոմեքենա է բախվել մետաղյա արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 8.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Թեղուտ գյուղում երկու ավտոմեքենա ընկել են գետը:
Երևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ի հատվածում` Աղստև գետի մեջ, հայտնաբերվել են «Օպել Վեկտրա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, իր ավտոմեքենան կայանված է եղել ճանապարհի եզրին, այդ ընթացքում «ՈւԱԶ»-ը բախվել է իր ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը, և «ՈւԱԶ»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: