1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.12.2014 15:19 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 7.50-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի դիմաց իրար  են բախվել  «ԲՄՎ»  և «Ջիպ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Ջիպ»-ի ուղևորը և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 9-ին, ժամը 1.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում,  Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 80-րդ կմ-ին «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21213»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.40-ին, Երասխահուն-Ջրառատ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 9-ին, ժամը 1.10-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց «Շեվրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենա է բախվել  մայթեզրի եզրաքարերին, այնուհետև՝ ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Դեկտեմբերի 8-ին, ժամը 8.30-ին,  Երևան-Սևան-Իջևան 114.5 կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: