1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.05.2016 11:51 ՃՏ պատահարներ
Մայիսի 12-ին, ժամը 3.50-ին, «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմաց բախվել է ճանապարհային նշաններին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 21.25-ին, 29-ամյա քաղաքացուհին «քթի փափուկ հյուսվածքների սալջարդ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել և հայտնել, որ  վնասվածքը ստացել է Երևանի Սարալանջի փողոցում, ավտովթարի հետևանքով: Նա բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 21.20-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի մոտ իրար են բախվել  «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 13.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
Վարորդը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Վաղարշապատի Խորենացու և Դանղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դաիշատսու Սիռոն» և «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31029»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան  Գավառ-Սևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Շնող գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու և ավտոմեքենայով գլորվել ձորը:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Նոր Հաճն-Գետամեջ խաչմերուկում իրար են բախվել «ԻԺ» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԻԺ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.30-ին, «կրծքավանդակի բութ տրավմա, կզակի վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև «ՎԱԶ-2102»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն  ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ:
Կատարվում է քննություն:
 
***
 
Մայիսի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Սիսիան ճանապարհի 1-ին կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: