1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.11.2014 11:17 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի  Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 01.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի  Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրի քարե պատնեշին։ 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.45-ին, Երևանի Վաղարշյան փողոցում  իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ Երևանի Մոնթեյի փողոցում իր կողմից վարած մոտոցիկլետով վթարի ենթարկվելու հետևանքով, և բուժօգնություն ստանալով՝ հեռացել:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ծիծեռնակաբերդի խճուղու շրջանցիկ կամրջի ստորին ճանապարհահատվածի բետոնե պատնեշին, այնուհետև՝ «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենային։ «Նիսան»-ի վարորդը և երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, Երևանի  Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ 
«Օպել»-ի 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Մասիսի  բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ այտոսկրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի կին, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղի կանգառում: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Մարմարաշեն գյուղի գյուղապետարանի հարևանությամբ գտնվող կանգառում վրաերթի է ենթարկել վերջինիս` պատճառելով վնասվածքը:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 01.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախից 6-րդ կողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում` աստիճանից վայր ընկնելու հետևանքով: 
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, որպես ուղևոր գտնվելով «Հոնդա Ակորդ» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա մի աղջկա և տեղափոխել նրան  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկի դիմաց բախվել է «ՎԱԶ-2345 VIS» մակնիշի ավտոմեքենանայի։ 
Վարորդները և «ՎԱԶ-2345 VIS»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
 
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի «Փոքր Գոգդաղ» կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել։ 
Վթարի հետևանքով 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: