1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.01.2014 12:24 ՃՏ պատահարներ

Հունվարի 14-ին, ժամը 9.30-ին, Երևանի Կիևյան կամրջի միջնամասում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 10.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 13-րդ կմ-ին «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առջև կանգնած վարորդին:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները և «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «Օպել-Աստրա»-ի շարժիչի մասում առաջացել է հրդեհ, որը մարվել է անցորդների կողմից:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: