1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.11.2014 11:53 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 14-ին, ժամը 09.15-ին,  «ՎԱԶ-21104»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Չարենցի փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 04.30-ին,  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Սողոմոն Տարոնցու և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.20-ին,   «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում` «Այրարատ» տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21102»-ի վարորդը, 4 ուղևորները, «Լեքսուս»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, երեկոյան, հիվանդանոց  բուժօգնության է տեղափոխվել նաև «ՎԱԶ-21102»-ի 10-ամյա ուղևորուհին:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2.5 կմ-ին իրար են բախվել  «Օպել Աստրա Ջի»   և   «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 3110»-ի ուղևորուհին  «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 14-ին, ժամը 07.05-ին, Գյումրիի Խանջյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց  «Մերսեդես Բենց 230»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  բետոնյա սյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: