1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.03.2014 14:56 ՃՏ պատահարներ

Մարտի 17-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, թիվ 48 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին վայր է ընկել միկրոավտոբուսի սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 59/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 ***

Մարտի 16-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Մաթևոսյան և Կամոյի փողոցների խաչմերուկում «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ջրատարի բետոնապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Նորատուս-Գավառ ուղղությամբ ընթանալիս «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել առանձնատան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 21.40-ին, Վանաձորի Բաղրամյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես E-280»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 07.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան նշված վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 2 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 22.30-ին, Երևան-Գորիս ճանապարհի 222-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել աջակողմյան դաշտը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: