1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.02.2014 12:24 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 12-ին, ժամը 00.35-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը կորցնելով ղեկավարումը` Մաշտոցի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Օպել» ու «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաների:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 03.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, բախվել է «Բելառուս-ՅուՄԶ» մակնիշի տրակտորի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 19.45-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իակ վարորդը մեղայականով ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու և Տրդատ Ճարտարապետի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21013», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101», Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի և «ԲՄՎ»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: