1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.06.2014 12:27 ՃՏ պատահարներ

Հունիսի 25-ին, ժամը 13.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ե. Քոչարի փողոցի թիվ 9/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 16-ամյա պատանի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Դիմիտրովի փողոցում` թիվ 11 համարի երթուղին սպասարկող անհայտ ավտոբուսի և անհայտ ավտոմեքենայի բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 01.00-ին, «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցում բախվել է պատի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը, 2 ուղևորները, «ԳԱԶ-53»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գեղադիր-Հնաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մասիս-Արգավանդ ճանապարհին` Խաչփար գյուղի հատվածում, «Մերսեդես C-130» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մոսկվիչ-2141» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սիսիանի Հ.Որոտնեցու և Մ.Թանգի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: