ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

03.10.2014 18:07 ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել  42-ամյա տղամարդ   և հայտնել, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 18 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում   «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.20-ին,   «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 շենքի բակում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում  իրար են բախվել   «ՎԱԶ-2106»,  «Օպել Աստրա» և  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին՝ Մրգավետ գյուղի հատվածում, իրար են բախվել  «ՎԱԶ-21099»  և  «ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ   Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գլխի և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով, անգիտակից վիճակում, տղամարդ կա ընկած:
Պարզվել է, որ նշված անձը 27-ամյա  Ռուդիկ Խ.-ն է, որին նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը  վրաերթի է ենթարկել, այնուհետև վերջինիս տեղափոխել է նշված վայրից և թողնելով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին` հեռացել:
Ժամը 01.30-ին Ռուդիկ Խ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
 Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկած անձի ինքնությունը և տրանսպորտային միջոցը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Սևանի ուղղությամբ ընթանալիս, «ՎԱԶ-21102»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, շրջվել և կանգ առել անվտանգության կողնակում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նոր Հաճն-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Գրանդ Շիրոկի Ջիպ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում,  Երևան-Մեղրի Մ-2 325 կմ-ին «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Մակ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի և Զ. Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենց ML500» մակնիշի ավտոմեքենա է բախվել   «Մերսեդես-Բենց Տ300» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց ML500»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 20.00-ին,  Երևան-Իջևան ճանապարհի 126-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է գոմեշի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: