Պատահարներ Երևանում
21.01.2016 12:11
ՃՏ պատահարներ
Հունվարի 20-ին, ժամը 13.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մուտքի դիմաց վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 00.30-ին, Արշակունյանց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 11.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Ե.Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հագեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 10.10-ին, Սունդուկյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 20-ին, ժամը 08.30-ին, Հրազդանի կիրճի թիվ 89 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: