ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

03.12.2013 10:31 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  Էջմիածին-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար  են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի  հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Դեկտեմբերի 1-ին,  ժամը 01.25-ին, «ԲՄՎ-525»   մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում    բախվել   է «ՎԱԶ-21099»   մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 02.20-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Երևանյան փողոցում բախվել  է «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: