Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.25-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել Ջերմուկի խճուղու թիվ 7 շենքի բակ և վնասել բնակարանները:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: