1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

18.11.2013 11:00 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա Երևան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: 
 
***

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան  Երասխ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե եզրաքարերին, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին` Զվարթնոց գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու և նրան տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Նոյեմբերի 17-ին, ժամը 02.50-ին,  Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքով վարորդը  և 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: