ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

23.12.2013 11:55 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Էջմիածին-Գեղակերտ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.05-ի սահմաններում, Տաշիրի Ջահուկյան փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: