1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

25.10.2013 11:27 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 4-րդ կմ-ին` Ոսկեհատ գյուղի վերջնամասում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, վթարից խուսափելու համար, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել. վերջինիս վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Զաֆիրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                           ***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Փարաքար գյուղի հատվածում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                            ***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին` Արշալույս գյուղի հատվածում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

                                                          ***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 169-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: