1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

25.11.2013 16:55 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 24-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Վաղարշապատի Մաշտոցի պողոտայի և Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 22.15-ին, «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 43 շենքի մոտ բախվել   է «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում,   «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին` Բերդավան գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 23-ին,  ժամը 08.00-ին,  «ՎԱԶ-21011»  մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել»  մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին  «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել հանդիպակաց գոտի և հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում,   «ՎԱԶ-2106»   մակնիշի  ավտոմեքենայի վարորդը  Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել  29-ամյա քաղաքացուհու  և նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 23-ին, ժամը 08.35-ին,  Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին  «Ֆոլկսվագեն-LT»  մակնիշի  բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով  վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 23-ին,  ժամը 16.30-ի սահմաններում,  Մեղրի-Երևան ճանապարհի 170-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Ջետա»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: