1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ մայրաքաղաքում

06.10.2012 11:29 ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է փողոցի կենտրոնական մասում տեղադրված բետոնե միջնապատին:
Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները` մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես Բենց Ե-220» մակնիշի ավտոմեքենան Հերացու փողոցի թիվ 10 շենքի դիմաց բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևանի Արամի և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
 Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, «ԲՄՎ-752» մակնիշի ավտոմեքենան Փափազյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել իննամյա մի տղայի:
Վարորդը տուժողին նույն ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի և Քանաքեռի 12-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Կորզա» մակնիշի ավտոմեքենաի:
«Սամանդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: