1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ մայրաքաղաքում

23.11.2012 11:26 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 43 շենքի դիմաց «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***


Նոյեմբերի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Մազդա»   և  «Նիսսան»  մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «Նիսսան»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***


Նոյեմբերի 22-ին, ժամը 14.00-ին, ՀԱԶ Բ-1 թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 84 շենքի հետնամասում «ԳԱԶ-ՍԱԶ-350701» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով  վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



***


Նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանյան փողոցում «ԿամԱԶ»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է բաժանարար բետոնե պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***


Նոյեմբերի 22-ին, ժամը 03.00-ին, Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտ «Նիսան Տիդա»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վրաերթ Մասիսում
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: