ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ մայրաքաղաքում

28.11.2012 10:56 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 27-ին, ժամը  20.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը   վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***


Նոյեմբերի 27-ին, ժամը 22.20-ին, «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենան Ա. Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտ բախվել  է մայթեզրին կայանված անհայտ մակնիշի   ավտոբուսի, ինչի  հետևանքով վարորդը և երկու  ողևորները  տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***


Նոյեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, Սարկավագի փողոցի թիվ 127 շենքի մոտ,  ավտոբուսի սրահում, ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: