1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.02.2017 15:53 ՃՏ պատահարներ
Հունվարի 31-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 16 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 31-ին, ժամը 11.30-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ/Ա Բ-2 թաղամասի թիվ 138/5 շենքի մոտ, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 31-ին, ժամը 17.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը, 3 ուղևորները և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մարչ» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 31-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 144-րդ կմ-ին բախվել է «Լանդ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: