Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունվարի 31-ին, ժամը 05.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել է էլեկտրասյանը. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 05.31-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վիլնյուսի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Իսուզու» 4917S ավտոբուսին. «Նիսան»-ի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «ԳԱԶ-24» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի և «Տոյոտա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Արարատի մարզիի Այնթապ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերո»-ի 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Սկանիա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում իրար են բախվել «Նիսան Նոդ» և «ՎԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Նոդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: