Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 72-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Ի. Գասպարյան և Երևանյան խճուղու խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21-ի փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21793» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21793»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում «ՄԱՆ» բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Տաթև-Գորիս ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: