1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

02.07.2022 15:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հուլիսի 1-ին, ժամը 11.40-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 16.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ՖԱՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 18.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Հոնդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 30-ին, ժամը 21.10-ին, Երևանի Թադևոսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21150» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 20.14-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հուլիսի 1-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրիի Շարլ Ազնավուրի հրապարակում իրար են բախվել «Օպել» և «ԴԱՎ» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: