Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հուլիսի 31-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21123» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա և 23-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱՆ» բեռնատարը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, ապա «ՎԱԶ-2121»-ը կողաշրջվել է դաշտում. 66-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում «ՎԱԶ-21-06» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 19-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին. 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաները. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Մարալիկ-Ձիթհանքով ճանապարհի 11-րդ կմ-ին «Մոտոբլոկ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 09.10-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց Սպրինտեր» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 44-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: