ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

02.12.2020 14:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 04․12․20թ․

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 22.50-ին, Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Ինֆինիտիի» 38-ամյա վարորդին և «ԳԱԶ-32213-ի» 62-ամյա ուղևորուհուն:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.30-ին, Երևանի Երևանյան և Սբ. Հարություն փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102-ի» 41-ամյա վարորդը և 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 00.40-ին, Երևանի Խուդյակովի փողոցում իրար են բախվել «Կիա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 19-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Մաստարա-Զովասար ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց աջ կողնակ, բախվել է քարերին և շրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Արարատի մարզի Փոքր Վեդի-Լուսառատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-728» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ընկել առվակը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է երկու օր առաջ ավտովթարի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ նոյեմբերի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Նիսան Իքս Թրայլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով 30-ամյա վարորդը ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների. «Տոյոտա Քեմրիի» 25-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատկերասրահի պատին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 102-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհին՝ Սարալանջ գյուղի մոտ, իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 43-ամյա ուղևորուհին, «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 312,3-րդ կմ-ին «ՀՈՎՈ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-211440-ի» 35-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: