Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ․ 04․03․21թ․
Մարտի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 2-ին, ժամը 01.10-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցի հենասյանը, ծառին և էլեկտրասյանը. 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 2-ին, ժամը 09.20-ին, Երևանի Էրեբունի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու և 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 2-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 11-ամյա տղա, որի ծնողը հայտնել է, որ որդին վրաերթի է ենթարկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում տղային վրաերթի է ենթարկել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 20-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Մեծամորի բաժին հիվանդանոցից տեղեկություն էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 19-ամյա քաղաքացի, որը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է իրենց բակում ցանկապատից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է փետրվարի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իր «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 2-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արմավիր-Թալին ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 25-ամյա վարորդը և երեք ուղևորները, իսկ մյուսի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 2-ին, ժամը 16.52-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 16-րդ կմ-ին «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ձնակույտերին. 27-ամյա ուղևորը շտապօգնության խմբի կողմից տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 20-րդ կմ-ին «Նիսան Տերանո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը. 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 2-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 20,7-րդ կմ-ին «Նիսան Տերանո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորում. 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: