1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

03.04.2019 10:45 ՃՏ պատահարներ

Ապրիլի 1-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 60-ամյա քաղաքացի և հայտնել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչարում գտնվող իրենց շենքի բակում վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 02.25-ին, Երևանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 10.15-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 06.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Հրազդան ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 21.30-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի տներից մեկի պատին, ինչի հետևանքով պատն ու տանիքը փլուզվել են, իսկ տանը գտնվող երեխաները՝ 7-ամյա տղան և 3-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 13.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 1-ին, ժամը 21.50-ին, Երևանի Ն. Ստեփանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Տիանդա» մոտոցիկլետը, ինչի հետևանքով վնասվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, իսկ մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքից Հացիկ գյուղ տանող կամրջի վրա բախվել է հանդիպակաց գոտի դուրս եկած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2108»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 04.50-ի սահմաններում, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է կամրջի բետոե պատնեշին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Նիսան Իքս-Թրաիլ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Ադելյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21074»-ի 53-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: