1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

03.11.2021 10:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.55-ի սահմաններում, Լոռու մարզի Հաղպատ գյուղում «ԿամԱԶ» ավտոմեքենան կողաշրջվել է. 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, ինչից հետո «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդին». վրաերթի ենթարկվածը և «Մերսեդես Սպրինտերի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Նոյեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 229-րդ կմ-ին «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ-469»-ին. «ՎԱԶ-217030»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 39-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է բարձրությունից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է Շվանիձոր-Մեղրի ճանապարհի 1-ին կմ-ին իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: