ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

04.02.2019 13:29 ՃՏ պատահարներ

Փետրվարի 1-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 1-ին, ժամը 19.10-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշեն Ձոր 1-ին թաղամասում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին և 7-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 1-ին, ժամը 22.25-ին, Երևանի Արտաշիսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 31-ին, ժամը 13.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 1-ին ներկայացել է ՃՈ հետաքննության բաժանմունք։
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 1-ին, ժամը 21.10-ին, Սևան-Գոմաձոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշիի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 1-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 1-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Չուխաջյան փողոցում բախվել է էլեկտրասյանը. 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել է գովազդային վահանակին, ապա բետոնե քարերին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 07.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել է գովազդային վահանակի սյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-33021»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարե արգելապատնեշներին. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
նույն ավտովթարի հետևանքով ավելի ուշ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև 3-ամյա աղջիկ:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի քաղաքի Գորկու փողոցում բախվել է «Մերսեդես Բենց C180» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է ռեստորանային համալիրի պատին. 43-ամյա ուղևորուհուն «շտապօգնության» խումբը բուժօգնություն է ցուցաբերել:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Կամարիս գյուղ գնացող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 2-ին, ժամը 03.35-ի սահմաններում, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան Երևան Գյումրի ճանապարհի 118-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Հոնդա», «ՎԱԶ-21011» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը և «ՎԱԶ-21011»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «Գազ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 21.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 00.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, ապա բախվել է գովազդային վահանակի հենասյանը. վարորդը եւ 26-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 00.50-ին, Երևանի Ազատության պողոտայի և Սարալանջի խճուղու խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել», «ՎԱԶ-210723», «Տոյոտա», «Կիա», «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 14.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 16.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 74-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 09.15-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 21102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 21102» -ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքեաներ. «ՎԱԶ-21011»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 3-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Իջևանի «Կրիվոյ» կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: