1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

04.04.2019 10:17 ՃՏ պատահարներ

Ապրիլի 4-ին, ժամը 00.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 3-ին, ժամը 18.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա. Խաչատրյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 3-ին, ժամը 04.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 3-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և «Նիսան»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 3-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 14.5 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ավտոպահեստամասերի խանութի դռանը. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա Ջի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-53» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-53»-ի 35-ամյա վարորդը և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: