Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 3-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 2-ին, ժամը 21.15-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Իսուզու» բեռնատարը և «Հունդաի» մակնիշի մեքենան. «Հունդաիի» 23-ամյա ուղևորը և բեռնատարի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 08.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-217230», «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսաններից» մեկի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 01.10-ին, Երևանի Վախթանգի, Սաֆարյան և Թամրուչիի փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին, ապա բախվել է կայանած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «Միցուբիշիի» 26-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 14.20-ին, Երևանի Խուդյակովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 09.30-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 8.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 12․30-ի սահմաններում, Նորապատ-Ալաշկերտ ճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 21.20-ին, Երևան-Արմավիր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 19.40-ին, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ապրիլի 3-ին, ժամը 11.45-ին, Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Ապրիլի 3-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի 24-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Լեքսուսի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: