Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մայիսի 3-ին, ժամը 09.10-ին, Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին, ապա վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, ինչից հետո մեքենան բախվել է մեկ այլ կայանված «Մերսեդեսի» ու «Ֆորդ» բեռնատարի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների: Վրաերթի ենթարկված 40-ամյա կինը և «Մերսեդեսներից» մեկի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 00.40-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Կիա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 13.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում մոպեդը կողաշրջվել է. 24-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արտաշատ-Դալար ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Աքտրուս» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 16.30-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 10.30-ին, Աշտարակ-Երևան ճանապարհին իրար են բախվել «Ման» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21070» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21070»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Գորիս-Կապան ճանապարհի 26-րդ կմ-ին «Պաջերո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 73-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: