1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

04.06.2019 11:16 ՃՏ պատահարներ

Հունիսի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 41-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 23.40-ին, Երևանի Ձորափի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 20.50-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21120» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆոլքսվագեն»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ՃՈ պահակետին. վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 12.20-ին, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 18.50-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Վոլվո», «Տոյոտա» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի 4-ամսյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մայրաքաղաքային և Ի.Գասպարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 02.40-ին, Երևանի Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 26-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Մերսեդես»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում Արզնի ձորըւտ` «Հաճնի Ձոր» ռեստորան տանող ճանապարհին, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԻԼ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենային. «Մոսկվիչ»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղում «Տոյոտա Վինդոմ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 33-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի և Արցախյան փողոցների խաչմերուկում հեծանվորդը բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. 37-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվաանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: