1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.06.2022 20:49 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 2-ին, ժամը 23.45-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 11.50-ին, Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և հեծանիվը. 40-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 00.35-ին, «Նիսան» մակնիշի մեքենան բախվել է Կոմիտասի պողոտայում կայանված «Հոնդա» և «Ռենո» մակնիշի մեքենաների. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի մեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21703-110» մակնիշի մեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 347-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի հատվածում, բախվել է կայանված «ԶԻԼ ՄՄԶ-45021» բեռնատարին. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Հունիսի 3-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 21.20-ին, «Մազդա մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 15.35-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 09.15-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշներին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Հունիսի 3-ին, ժամը 04.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Հունիսի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մեքենան Տավուշի մարզի Վարագավան-Վերին Ծաղկավան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտում. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: