1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

04.07.2017 13:09 ՃՏ պատահարներ
Հուլիսի 3-ին,  ժամը 18.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 18.10-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը ժամը 20.10-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 08.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 11.40-ին, Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 19.50-ին, Երևանի Կուրղինյան փողոցի և Կուրղինյան նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 87-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 21.20-ին,  «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնամասում բախվել է ծառի:
Վարորդը մարմական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 29 կմ-ին բախվել է ծառերին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 138-րդ կմ-ում կորցնելով կառավարումը վթարի է ենթարկվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: