ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.07.2023 12:53 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 4-ին, ժամը 00.45-ին, Երևանի Ամիրյան և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսանը» և մոպեդը. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 2-ին, ժամը 00.20-ին, «Տեսլա» մակնիշի մեքենան Երևանի Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Եղվարդի խճուղում: Վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ֆորդ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» վարորդը և «Ֆորդի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խուդյակովի և Ավանի 6-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 03.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Թևոսյան փողոցում բախվել է մայթեզրին և պատին: Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 18.05-ին, Երևանի Բադալ Մուրադյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Կիա» մակնիշի մեքենաներ: «Կիայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 6-րդ փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21041» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Փարաքար գյուղի Դեմիրճյան փողոցում «Ինֆինիտի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 3-ին, ժամը 15.00-ին, Վանաձորի Թումանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2105», «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 3-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Տոյոտայի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: