1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

04.08.2021 11:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 3-ին, ժամը 06.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի 2 մեքենա. վարորդները և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27,5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՍԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՍԱԶի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «Միցուբիշի», «ՎԱԶ-2110» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 49-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 62-ամյա վարորդը և «Ֆոլքսվագեն Գոլֆի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: