Պատահարներ ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի թիվ 11 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.35-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԻԺ-271» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին ստացել է վնասվածքներ. նրան բուժօգնություն են ցուցաբերել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 99-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.20-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 113-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C 180» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշենի 2-րդ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 1.30-ին, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Արտաշատի խճուղու խաչմերուկում բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21104»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.35-ին, «Դասիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19 և 17 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել հիշյալ երեխային:
Բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան-Այգեպատ ճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 3.05-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 58-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի ծառին:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղի թիվ 22 փողոցում բախվել է բետոնե պատնեշի:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 5/Ա շենքի դիմաց հարվածել է 62-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: