1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

04.09.2018 10:24 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 2-ին, ժամը 23.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մայրաքաղաքային խճուղում վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 23-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.40-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 39-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.00-ին, Երեւանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Հոնդա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 64-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան եւ «Հունդայի» մակնիշի մոտոցիկլը. 31-ամյա մոտոցիկլիստին ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը եւ 41-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 138-րդ կ/մ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշին եւ ընկել այգին. վարորդը եւ 23-ամյա ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 111-րդ կմ-ին կողաշրջվել է. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: