1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

04.09.2019 15:04 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.25-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 97/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու, «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որ մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.10-ին, Երևանի Նոր Արեշի 50 և 46 փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21140»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.20-ին, Երևանի Քրիստափորի փողոցում «Զանելա» մակնիշի մոտոցիկլ է կողաշրջվել. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.50-ին, Երևանի Կասյան փողոցում «Հառլեյ-Դավիդսոն» մակնիշի մոտոցիկլ է կողաշրջվել. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նանսենի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ, աջ ծնկան հոդի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա մի տղամարդ. նա հայտնել է, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում մոտոցիկլետ վարելիս ընկել է:
Պարզվել է, որ նա սեպտեմբերի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, վարելով «Բաջաջ Պուլսար ԱՍ 200» մակնիշի մոտոցիկլետը, Մխչյան գյուղում ընկել է, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Հայկավան-Նորապատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 84-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.15-ին, վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.35-ի սահմաններում, Գյումրիի Մուշ-2 թաղամասում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.45-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 126-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: