Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 28-ամյա վարորդը, 19-ամյա ուղևորը և «Հունդաիի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին, Երևանի Նորք-Մարաշի 5-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.00-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Տոյոտա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաների. «Տոյոտայի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.50-ին, Երևանի Մարգարյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.40-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 03.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 55-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ գյուղամիջյան ճանապարհին տրակտորը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել է. 22-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 93-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Զիլի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Զ. Անդրանիկի և Թորգոմյան փողոցների խաչմերուկում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58,5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա:
Նույն օրը, ժամը 17.30-ին, վրաերթի ենթարկված աղջկան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդին և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: