Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 4-ին, ժամը 08.10-ին, Երևանի Շահամիրյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 16.40-ին, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Աճառյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. վարորդները և «Մերսեդեսի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: